ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Ալեքսեյ Նավալնին կալանավորվել է
18:15, 18.01.2021 | mamul.am
4683 | 0

Մոսկվայի «Խիմկի» դատարանը որոշում է կայացրել Ալեքսեյ Նավալնիին կալանքի տակ թողնել մինչև փետրվարի 15-ը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է փաստաբան Վադիմ Կոբզևը:

«Խիմկիի դատարանը որոշում կայացրեց, որ Նավալնին կալանքի տակ կլինի մինչև փետրվարի 15-ը», – ասել է փաստաբանը:

Դատարանը նիստը անցկացրել է Խիմկի քաղաքի Ներքին գործերի տնօրինության շենքում կայացած այցի ժամանակ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր