ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Կիկոլը մնաց Կրեմլի ճորտի կարգավիճակում, այդ պատճառներով Լադիմիր Լադիմիրիչն օգտվեց իրավիճակից». Սամվել Ասլիկյան
04:10, 19.01.2021 | mamul.am
4601 | 1

Սասնա ծռերի համակիր Սամվել Ասլիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ հասկանամ՝ որտեղի՞ց ա մեր մեջ այս օտարամոլությունը: Ուզում եմ, բայց չի ստացվում:
Ասում են` կիկոլը Լադիմիր Լադիմիրիչին օդանավակայանում չդիմավորեց, քոչարյանի ու խաչատուրովի հանդեպ կիսատ պռատ դատական գործ սկսեց, այդ պատճառներով Լադիմիր Լադիմիրիչի ֆազերը խփեց, մեզ այս օրը գցեց:
Չեն ասում` կիկոլը Բոլտոնի՝ Երևան այցի ժամանակ, վերջինիս զենքի վաճառքի առաջարկն արհամարհեց, արտաքին քաղաքականության դոկտրինան չփոխեց, այլընտրանքային անվտանգության բուֆեր չստեղծեց և մնաց Կրեմլի ճորտի կարգավիճակում, այդ պատճառներով Լադիմիր Լադիմիրիչն օգտվեց իրավիճակից, մեզ այս օրը գցեց:
Ախր, իսկապես մենք կարծո՞ւմ ենք, որ Կրեմլում այդքան պրիմիտիվ մարդիկ են նստած, որ օդանավակայանում դիմավորել-չդիմավորելով կամ սրան նրան դատել-չդատելով աշխարհագրական որոշումներ պետք ա կայացնեն:
Ախր, 200 տարուց ավել ա, էդ մարդիկ պարզ հասկացնել են տալիս, որ չեն ուզում մենք ուժեղ պետություն ունենանք, չեն ուզում: Էլ մեր թշնամիներին զինում են, էլ վճռորոշ պահին մեզ մենակ են թողնում, էլ բոլոր լծակներով մեր երկիրը թալանում են, էլ մեր լեզվին են կպչում.... էլ ի՞նչ անեն, որ դուք հասկանաք, որ չեն ուզում, հո զոռով չի:
Ախր, պարզ չի, որ ինչքան գլուխդ կախես, այդքան ավելի կխփեն և կնվաստացնեն. ի՞նչի եք ուզում գլուխ կախեք:
40 օր մեր առյուծները բարբարոսների դեմ էին կյանքի ու մահվան կռիվ տալիս, ողջ բարբարոս` կրեմլա-թուրքական աշխարհի դեմ էին կռվում տղավարի, Հայկ Նահապետի հոգով: Գոնե այսքանը գիտակցեք և գիտակցելով մեր ներքին ուժի հզորությունը աշխարհին ավելի լայն նայեք, մտածեք քաղաքականապես` առանց ատելու որևէ ժողովուրդի, հպարտ և սիրով սկսեք կռիվ տալ հանուն Անկախ, Ինքնիշխան, Ազգային և Միացյալ Հայկական Պետության:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր