ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Եթե քեզնից մեծամասշտաբ քաղաքական ու տնտեսական օգուտ չկա, դու Նավալնու բութ մատի չափ էլ չարժես». Գարրի Արզումանյան
02:10, 19.01.2021 | mamul.am
3469 | 1

Նկարիչ Գարրի Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալեքսեյ Նավալնու ոտի բութ մատը մի քիչ ցավա՝ ՄԱԿ-ից սկսած արևելյան Եվրոպայի առաջնորդներից վերջացրած՝ ամբողջ աշխարհի մեդիաները կխառնեն իրար:
Մեզ էստեղ 4 ամիս ա՝ կենդանի մաշկում, գլխատում, սպիտակ ֆոսֆոր լցնում վրեքս, գերիներին տանջում, ստորացնում, ինչ ասես անում են, որևէ մեկին «не до этого». Հակառակը՝ սև խավիարի հաշվին բռենդ դարձրած «խոջալուին» միացան նաև «գյանջայի խաղաղ բնակչության ռմբակոծության» ու նմանատիպ մի քանի նոր «պրոյեկտ»:
Կարող եք անվերջ խոսել եվրոպական արժեքների ու հումանիզմի մասին, բայց փաստն այն է, որ եթե քեզնից մեծամասշտաբ քաղաքական ու տնտեսական օգուտ չկա, դու Նավալնու բութ մատի չափ էլ չարժես:
Նույնիսկ եթե չափից շատ տաղանդավոր, միջինից բարձր խելացի ու գերաշխատասեր ազգ ես: Ու նույնիսկ եթե 3000 տարվա մշակույթ ունես: Նույնիսկ ամբողջ քո ազգով:
Ընդունեք սա որպես իրականություն: Ու հետևություններ արեք: Մնացածը լիրիկա է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր