ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
Սահմանվել է ուսանողների միջին որակական գնահատականի (ՄՈԳ) նվազագույն շեմը՝ ուսման վճարի մասնակի փոխհատուցման համար
20:25, 18.01.2021 | mamul.am
3882 | 0

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բուհերի ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը և բակալավրի (այդ թվում՝ ինտեգրացված ծրագրով) ու մագիստրոսի կրթական աստիճաններով ընդունելության մրցութային քննությունների արդյունքներով անցողիկ միավորը հաստատելու մասին:

Ըստ այդմ՝ պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով 2-րդ և բարձր կուրսերի ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը սահմանվել է՝

բակալավրի կրթական աստիճանի և ինտեգրացված ծրագրի համար` 40% (ՄՈԳ),
մագիստրոսի կրթական աստիճանի համար` 50% (ՄՈԳ):

1-ին կուրսի ուսանողների համար միջին որակական գնահատականի նվազագույն շեմը սահմանվել է՝

բակալավրի կրթական աստիճանում և ինտեգրացված ծրագրով՝ 15 միավոր, մեկ մրցութային քննության դեպքում՝ 7,5 միավոր,
մագիստրոսի կրթական աստիճանում` նախորդ ուսումնառության ընդհանուր միջին որակական գնահատականը՝ 41% (ՄՈԳ):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր