ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Դրմբոն գյուղի բնակիչները Մարտակերտ-Վարդենիս ճանապարհից օգտվելու խնդրանքով դիմել են Մուրադովին
20:50, 18.01.2021 | mamul.am
16821 | 0

Արցախի Դրմբոն գյուղի բնակիչները խնդրել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի զորախմբին օժանդակել Մարտակերտի շրջանից Վարդենիս անարգել տեղաշարժին:

Նշենք, որ նույն կերպ ռուս խաղաղարարների ուղեկցությամբ Դրմբոնով անցնում են ադրբեջանական շինարարական տեխնիկայի շարասյուները:

Բնակիչների կողմից գրավոր խնդրանքը փոխանցվել է ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովին: Հիշեցնենք, Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունն իրար կապող երկրորդ ճանապարհը փակվել է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր