ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Նորանշանակ նախարարն իսկական խառնաշփոթ է առաջացրել. Թորոսյանն իր «ուզած» մարդուն է նշանակել տվել
22:45, 18.01.2021 | mamul.am
5010 | 5

Առողջապահական ոլորտում իսկական «տռաուր» է, երբ պարզ է դարձել, որ ՀՀ առողջապահության նախարար է նշանակվելու Արսեն Թորոսյանի նախկին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, գրում է Armlur-ը: Ըստ կայքի աղբյուրների, Թորոսյանին հաջողվել է մինչև պաշտոնանկությունը համոզել քաղաքական իշխանություններին՝ իրեն փոխարինող նշանակել իր ամենամտերիմ ընկերոջ կնոջը` Անահիտ Ավանեսյանին: Թորոսյանի ու նորանշանակ նախարարի ընտանիքները շատ մտերիմ են` միասին բիզնես գործունեություն են իրականացնում: Նրանց կարելի է մշտապես միասին տեսնել, ու Թորոսյանն էլ իր այդ «պոստում» կարողացել է նշանակել տալ հենց Ավանեսյանին: Տեղեկությունների համաձայն, Թորոսյանը հենց նախարար է նշանակվել, Ավանեսյանին «բերել» է իր թիմ ու հետագայում իրեն արդեն տեղակալ նշանակել: Խնդիրն այն է, որ Ավանեսյանը մասնագիտությամբ իրավաբան է, բայց իր մասնագիտությամբ էլ չի «փայլում»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր