ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Պետական ողջ մեքենան իներցիոն ընթացքի մեջ է՝ առանց սահմանված խնդրի և նպատակների»․ Տ․ Աբրահամյան
23:10, 18.01.2021 | mamul.am
2234 | 1

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ տպավորությամբ, իշխանությունը խնդիր է դրել իր խորհրդարանական խմբակցության առջև, որպեսզի հնարավոր բոլոր միջոցներով անլրջացնեն քաղաքական օրակարգի կարևոր հիմնահարցերը։
Պետական ողջ մեքենան իներցիոն ընթացքի մեջ է՝ առանց սահմանված խնդրի և նպատակների։
Իշխանության համար կա դրված միայն մեկ խնդիր՝ ամեն գնով պահել իշխանությունը՝ անկախ այն հանգամանքից, թե դրա արդյունքում ինչ վնաս կհասցվի պետական և ազգային շահերին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր