«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերջերս նեղ անձնական միջավայրում անկեղծացել է իր շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ։ Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նա նշել է, որ պետական դավաճանության մասին հաղորդումները պարունակում են բավարար հիմքեր՝ քրեական գործ հարուցելու և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար։ Հատկապես անխոցելի է իրավաբան գիտնականների կողմից ներկայացված հաղորդումը, որը իրավական առումով ենթադրում է Նիկոլ Փաշինյանի անհապաղ ձերբակալություն։ Մեր աղբյուրը նշեց, որ Դավթյանը չի պատրաստվում իր վրա վերցնել Նիկոլ Փաշինյանի արածների համար պատասխանատվությունը և ճիշտ պահին կանի բոլոր անհրաժեշտ գործողությունները»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |