ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Մի՞թե դեռ կարող եք զարմանալ նման բաներից». Հայկ Գրիգորյան
09:55, 19.01.2021 | mamul.am
2909 | 0

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են այն մտքից կամ հավանականությունից, որ Արարատ Միրզոյանը գործակալ է։
Միթե դեռ կարող եք զարմանալ նման բաներից։
Միթե կզարմանաք, որ մի օր բացահայտվի, որ Լևոնից սկսած մինչև Նիկոլ ևա գործակալներ են եղել։
Միթե մարդ կա, որ կասկածում է, որ գաղութ ենք, որը պարզապես ՄԱԿ֊ի անդամ է որպես ձևական պետություն, որը քվեարկում է Մոսկվայի ցուցումով։
Միթե մարդ կա, որ մտածում է գաղութում ոչ ագենտ վերնախաղ կարող է լինել։
Եթե այդպես լիներ, մենք կզարգանային։ Այդ իսկ պատճառով, եղած գաղութային համակարգը փոփոխելով հարց չի լուծվի։ Նիկոլենք դա ևս ապացուցեցին։ Ովքեր այսօր խոսում են բարեփոխումներից, բայց խուսափում են խոսել գաղութային կարգավիճակից ինքնիշխան վիճակի անցնելուց, կրկնում են Նիկոլենց սխալը, կամ պարզապես ևս ագենտ են։
Այսօրվա քաղաքական, ռազմական և տնտեսական նպատակները պետք է շատ բարձր լինել, ոչ ստանդարդ, հավակնոտ, միջին ծրագրերով գաղութից անցում չի լինելու դեպի ինքնիշխանություն։
Հետևաբար, նիկոլական ոճի մեջ նոր ընդդիմություն մեզ պետք չի, նախկիններն ու ներկաները, ու նրանց էությունը կրկնող, բայց ձևով մի փոքր տարբերվող այլընտրանքները ևս պետք չեն։
Պետք է ազգայինի մասին խոսող, բարձր նպատակներ դնող, գաղութից ինքնիշխանություն անցում խոստացող, հզոր ռազմական ու տնտեսական մեքենա ստեղծելու ծրագիր ունեցող ուժ։
Մնացած տարբերակները մեզ ևս հետ են տանելու մի քանի տարով։ Մենք արդեն հետ ենք մոտ երեսուն տարի։ Այսօր պետք է թռիչքային զարգացում, ոչ թե էվոլյուցիոն ստանդարտ լուծումներ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր