ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
Արսեն Թորոսյանին ի՞նչը պահեց Փաշինյանի կողքին. նրան ակնարկներ են արել. «Հրապարակ»
10:00, 19.01.2021 | mamul.am
4048 | 0

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հաստատվեց մեր լուրը` առողջապահության նախարարի պաշտոնից Արսեն Թորոսյանը հրաժարական ներկայացրեց և, ի զարմանս անգամ իր ընկերների, համաձայնեց նշանակվել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի պաշտոնին։

Մեր տեղեկություններով, Փաշինյանը տևական ժամանակ ուզում էր ազատվել Աղաջանյանից․ այստեղ որոշակի դերակատարում է ունեցել նաև նրա խոսնակ Մանե Գևորգյանը։
Ինչ վերաբերում է Թորոսյանին պահելուն, որը հետպատերազմյան օրերին քննադատել է Փաշինյանին և առաջարկել է հեռանալ, պատմեցին, որ Փաշինյանն է ամեն գնով ցանկացել Թորոսյանին պահել իր կողքին՝ որպես ՀԱԿ-ի հետ կապող օղակ։

Այս օրերին, երբ համախոհների բանակը խիստ կրճատվել է, ձգտում է քիչ թե շատ վերականգնել ՀՀ առաջին նախագահի հետ հեռահար համագործակցությունը, և Թորոսյանին ակնարկել են կոմպրոմատների և առանց իշխանության ապրելու վտանգների մասին։

Իսկ Թորոսյանը մտավախություններ ունի, որ Փաշինյանի հրահանգով արած քայլերի արդյունքում մեծ թվով թշնամիներ է ձեռք բերել, օրինակ՝ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանի դեմ հարուցված քրգործը, ուստի հանգիստ ապրել չի ստացվի, և ինքը մտածում է Հայաստանից հեռանալու մասին։ Թերևս նաև սա է պատճառը, որ համաձայնել է պաշտոնին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր