ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՊԵԿ որոշ աշխատակիցների՝ զենք կրել թույլատրող նախագիծը
10:50, 19.01.2021 | mamul.am
3458 | 0

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը:
Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ, որը նախատեսվում է օգտագործվել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար:

Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են, ի թիվս այլ նպատակների, մաքսանենգության, ինչպես նաև ՀՀ մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը: Նախագծի շրջանակում ՀՀ ՊԵԿ-ին կհատկացվի մարտական զենք:

Զենք կրելու իրավունք ունեցող աշխատակիցների և զենքերի ցանկը կսահմանվի Կառավարության որոշմամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր