ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
#COVID_19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվն աշխարհում գերազանցել է 96 միլիոնը
12:10, 19.01.2021 | mamul.am
3156 | 0

Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 96 միլիոնը: Այս մասին հաղորդում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը:
Հունվարի 19-ի դրությամբ վիրուսով վարակման դեպքերի թիվը կազմում է 96 010 101։ Համաճարակի հետևանքով մահացության թիվը 2 049 366 է։ Ապաքինվել է 68 654 827 մարդ։
Վտանգավոր վարակի տարածման ցուցանիշով առաջատար երկրների եռյակում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Բրազիլիան:
Միացյալ Նահանգներում կորոնավիրուս հաստատվել է 24 626 376 մարդու մոտ։ Մահացությունների թիվը 408 620 է։
2-րդ տեղում Հնդկաստանն է, որտեղ COVID-19 ախտորոշվել է 10 582 647 մարդու մոտ։ Մահվան ելքերի թիվը՝ 152 593:
Բրազիլիան 3-րդ տեղն է զբաղեցնում՝ 8 512 238 վարակակիրով, մահացածների թիվը՝ 210 328:
Առաջին տասնյակում են նաև Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր