ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Կստեղծվի Հակակոռուպցիոն կոմիտե. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
11:15, 19.01.2021 | mamul.am
1800 | 0

Օրենսդիր մարմինն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել նոր՝ hակակոռուպցիոն մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե: Կառավարության ներկայացրած նախագիծն ստացավ 84 կողմ, 16 դեմ, 4 ձեռնպահ ձայներ:

Նախագծով առաջարկվում է ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների միջդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը:

Կոմիտեի մասնագիտական կազմը համալրվելու է համապատասխան մասնագիտական պատրաստություն անցած կադրերի ներգրավման եղանակով: Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները, այդ թվում՝ ղեկավար կազմի, կատարվելու են բաց մրցույթի արդյունքում:

Արդեն հայտնել էինք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է, որ ստեղծվելիք կոմիտեի ղեկավարին նշանակի վարչապետը՝ առաջարկելով այդ լիազորությունը հանձնել ԱԺ-ին: Ընդդիմադիր ուժի կարծիքով՝ վարչապետի կողմից կոմիտեի ղեկավարի նշանակումը հղի է մի շարք լուրջ հետևանքներով, ընդհուպ՝ «Կառավարության գործիքը» դառնալու վտանգը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր