ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Հայտնաբերվել է ևս 8 աճյուն, մեկը՝ քաղաքացիական անձի. Արցախի ԱԻՊԾ
11:25, 19.01.2021 | mamul.am
4707 | 0

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր թշնամու վերահսկողության տակ անցած բնակավայրերում և դիրքային գոտիներում շարունակում են իրականանել փրկարար-որոնողական աշխատանքներ:
Հունվարի 18-ին աշխատանքներն իրականացվել են Հադրութ, Մեխակավան/Ջաբրաիլ/ և Որոտան /Կուբաթլու/ ուղղություններում: Հայտնաբերվել է ևս 8 աճյուն, որից մեկը՝ քաղաքացիական:
Վերջինիս ինքնությունը պարզ է: Նա 1976 թվականին ծնված Հադրութ քաղաքի բնակիչ Արսեն Ղահրամանյանն է: Նրա աճյունը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Այգեստան գյուղի տարանծքից:
Եվս 5 մարմին հայտնաբերվել է Մեխակավանից, մեկը՝ Այգեստանից, մեկ աճյուն՝ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի նախկին վարչական տարածքից:

Ընդհանուր առմամբ, Արցախի փրկարարները որոնողական անշխատանքների արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 18-ը հայտնաբերել են 1246 ռազմագործողություններին մասնակցած զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ: Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատներ, տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորներ:
Աշխատանքներն այս պահին ընթանում են Վարանդայի /Ֆիզուլի/, Ջրականի/Ջաբրաիլ/, Հադրութի, Կովսականի /Զանգելան/ շրջաններում և Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի նախկին վարչական տարածքում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր