ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք
12:00, 19.01.2021 | mamul.am
1360 | 0

Հունվարի 18-ին կատարվել է 42 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են:
ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:
Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2240 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 43 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 18 551 թեստավորում:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր