ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Իբր եղած դատարանները հորով-մորով է արել, հիմա էլ լծվել է նոր դատարաններ ստեղծելու «սուրբ» գործին». Արմեն Դանիելյան
12:15, 19.01.2021 | mamul.am
2278 | 0

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե վեթթինգ նշանակում է որևէ մեկի համապատասխանելիության ստուգում, ապա Ռուստամ Բադասյանը վաղուց պետք է հրաժեշտ տված լիներ Արդարադատության նախարարի պաշտոնին...
Այս «մանկամիտ տղան» դարձել է համընդհանուրի ծաղրի առարկան, բայց ակնհայտ է, որ անզգամ է...
Հ.Գ. Իբր եղած դատարանները հորով-մորով է արել, հիմա էլ լծվել է հարկատուների (ժողովրդի) հաշվին բարձր աշխատավարձով նոր դատարաններ ստեղծելու և իր «սրտի դատավորներն» ունենալու «սուրբ» գործին...
Այս փոքրահասակ տղան իրական դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու փոխարեն զբաղված է հատվածական (դիսկրետ) հարցեր լուծելով, բնականաբար բացառապես իր շահերից բխող...
Հարկատուների հաշվին Բադասյան կոչվող «չարիքը» դեռ փորձում է հասարակությանն «ապացուցել», թե ինքը ողջ է և ունակ է դեռ ինչ֊որ բան անելու... բարեխիղճ մոլորության ակնառու դրսևորում է իր պարագայում, ուրիշ ոչինչ...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր