ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Նախորդ իշխանություններն Ամուլսարի շահագործման անօրինական որոշումներ են կայացրել». Սերգեյ Բագրատյան
12:20, 19.01.2021 | mamul.am
2039 | 0

Անկախ պատգամավոր, Մետաղական հանքարդյունաբերության հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանն այսօր մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունն ու արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցը ներկայացնելու ժամանակ հայտնեց, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նախորդ իշխանություններն Ամուլսարի շահագործման անօրինական որոշումներ են կայացրել:

«Հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ 33 էջից բաղկացած եզրակացություն: Նրա հավաստմամբ՝ ուսումնասիրվել է 10 հազար էջ փաստաթուղթ և պարզվել, որ մեր երկրում հանքարդյունաբերությունն իրականացվել և իրականացվում է մի շարք օրենքների, օրենսգրքերի և միջազգային կոնվենցիաների խախտումներով: Ըստ բնապահպան-իրավաբանի՝ նախորդ իշխանությունները Ամուլսարի շահագործման անօրինական որոշումներ են կայացրել»,- ասաց Բագրատյանը:

«Նախորդ իշխանություններն Ամուլսարի շահագործման անօրինական որոշումներ են կայացրել». Սերգեյ Բագրատյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր