ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
ՏՄՊՊՀ նախագահը պարզաբանում է՝ որ դեպքում տնտեսվարողի տուգանքը չի կարող լինել 50 տոկոսից ավելի
13:15, 19.01.2021 | mamul.am
1799 | 0

Այսօր՝ հունվարի 19-ին, Ազգային ժողովում քննարկվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ հանձնաժողովն այսուհետ հնարավորություն կունենա նախնական վարույթ իրականացնել և միայն առերևույթ հիմքերի պարագայում հարուցել բուն վարչական վարույթը. «Սա հնարավորություն կտա խնայել հանձնաժողովի ռեսուրսները, նաև` տնտեսվարող սուբյեկտներին ավելորդ պրոցեսների մեջ չներքաշել»:

Նրա խոսքով` տնտեսվարող սուբյեկտների տուգանքները չեն կարող օգուտներից նվազ լինել. «Իրավախախտումն ընդունած տնտեսվարողը եթե աշխատի հանձնաժողովի հետ, նրա ֆինանսական տուգանքը չի կարող լինել 50 տոկոսից ավելի»,- նշեց Գեղամ Գևորգյանը

Իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց. «Տուգանքների ներքին շեմը հասկանալի է, իսկ վերին շեմ որոշվո՞ւմ է»:

Ի պատասխան ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ տնտեսվարողների օգուտները չպետք է ավելի լինեն, քան տուգանքները, որպեսզի իրավախախտում կատարողը չհայտնվի շահեկան վիճակում:

ՏՄՊՊՀ նախագահը պարզաբանում է՝ որ դեպքում տնտեսվարողի տուգանքը չի կարող լինել 50 տոկոսից ավելի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր