ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ճիշտ կլիներ, որ յուրաքանչյուր քաղաքացի զենք կրելու իրավունք ունենար». Հովիկ Աղազարյան
13:10, 19.01.2021 | mamul.am
2599 | 0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում հայտնել է, որ մտադրություն ունի օրենքի նախագիծ մշակել, որով քաղաքացները զենք կրելու իրավունք կունենան:

«Դա որպես գաղափար միշտ ա ուղեկցել ինձ, ոչ թե երբ պատգամավոր եմ եղել: Ես մտածել եմ, որ ավելի ճիշտ կլինի, որ յուրաքանչյուր քաղաքացի, ով, բնականաբար, ունի համապատասխան փաստաթղթեր և՛ ոստիկանությունից, և՛ առողջապահական համակարգից, զենք կրելու իրավունք ունենա: Կրելը չի նշանակում զենքը դնել գրպանը ու ման գալ: Բնականաբար, հատուկ սահմանված կանոնակարգով պետք ա էդ ամեն ինչը տեղի ունենա: Էսօր դա մի քիչ ավելի արդիական ա դառնում՝ հաշվի առնելով ինչ-որ իմաստով սահմաններում մեր քաղաքացիների անհանգստության խնդիրները»,- ասել է Աղազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ճիշտ կլիներ, որ յուրաքանչյուր քաղաքացի զենք կրելու իրավունք ունենար». Հովիկ Աղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր