Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչ Կացունոբու Կատոն նկարագրել է 2021-ի ձմռանը երկրում թռչնագրիպի համաճարակը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նա նշել է, որ բռնկումը ռեկորդային չափերի է հասել ինչպես վարակման դեպքերի, այնպես էլ ոչնչացված թռչունների քանակով:
Նրա խոսքով՝ 2020 թ-ի նոյեմբերից, երբ գրիպի առաջին դեպքերն են հայտնաբերվել Կագավա պրեֆեկտուրայում, Ճապոնիայի տարածքում հիվանդությունը հայտնաբերվել է 15 պրեֆեկտուրայի 36 թռչնաֆաբրիկայում:
Կատոն նշել է, որ այդ ընթացքում ոչնչացվել է 6,04 մլն հավ: