ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ես չեմ հրաժարվի «ժեխ» բառը օգտագործելուց». Նաիրա Զոհրաբյան
14:15, 19.01.2021 | mamul.am
4657 | 1

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը համամիտ է այն կարծիքներին, որ ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ Գյումրիում արած արտահայտությունը՝ «բոմժ», դատապարտելի է:

«Հասկանում եմ, իհարկե, որ երբեմն էմոցիաներն էնպես են խտանում և էնպիսի իրավիճակներ են ստեղծվում, որ չես կարողանում մնալ ադեկվատ լեքսիկոնի շրջանակում: Բայց մենք քաղաքական գործիչներ ենք և ինչքան էլ սադրանքները լինեն անհանդուրժելի, պիտի չտրվենք դրանց»,- ասաց Զոհրաբյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ «այսինքն էլ չե՞ք օգտագործելու «ժեխ» բառը», ի պատասխան ընդդիմադիր խմբակցության պատգամավորն ասաց. «Ես չեմ հրաժարվի «ժեխ» բառը օգտագործելուց: Իմ կոնտեքստը բացարձակապես այլ կոնտեքստով է եղել: Ես ասել եմ, որ բոլոր նրանք, ովքեր արդարացնում են դավաճանությունը, ովքեր ասում են՝ լավ է եղել, որ 5000 և ավելի երեխա է սպանվել... Ես խնդրում եմ իմ կենտեքստը նայեք, դրանք բացարձակապես տարբեր կոնտեքստներ են»:

«Ես չեմ հրաժարվի «ժեխ» բառը օգտագործելուց». Նաիրա Զոհրաբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր