ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Փոփոխություններ են առաջարկվում տրանսպորտային միջոցների տեխզննման կարգում
14:20, 19.01.2021 | mamul.am
14197 | 0

ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց տրանպորտային միջոցների պարտադիր տեխնիկակակն զննության կարգում առաջարկվող փոփոխությունները:

«Առաջարկվում է վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխզննության կտրոնի փոխարեն: Սա հնարավորություն կտա ՃՈ-ին վերահսկողություն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու»,- ասաց նա:

Նախագծով առաջարկվում է փոխել նաև տեխզննության անցկացման պարբերականությունը. «Առաջարկվում է առաջին տեխզննությունն անցկացնել թողարկման չորրորդ տարում, թողարկման մինչև10 տարին տեխզննություն կիրականացվի երկու տարին մեկ անգամ, իսկ 10 տարեկանից բարձր մեքենաների համար՝ տարեկան մեկ անգամ պարբերականությամբ: Ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները տեխզննությունը կանցնեն՝ մինչև 10 տարեկանները տարին մեկ, իսկ տասից բարձր մեքենաների դեպքում՝ տարեկան 2 անգամ պարբերականությամբ»,- ընդգծեց Սիմոնյանը:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն էլ իր հերթին հայտնեց, որ վարորդներն այլևս պարտավորություն չեն ունենա մեքենաների վրա փակցնել տեխզննման կտրոննները. «Չի լինի նաև դրանց համար կատարվող վճարումները՝ պետտուրքը: Պահանջը կլինի այն, որ տրանսպորտային միջոցը պետք է անցած լինի տեխզննություն, որից հետո նա իրավունք կունենա շահագործելու»,- ասաց պատգամավորը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր