ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
««Փաստ» թերթի հրապարակման մեջ նշված հանգամանքներն ամբողջությամբ հերյուրանք են». Գոռ Աբրահամյան
15:00, 19.01.2021 | mamul.am
3305 | 0

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր «Փաստ» թերթը առանց տեղեկատվության որևէ աղբյուր նշելու, ավանդական դարձած՝ «իրենց տեղեկություններին» հղումով նյութ է հրապարակել պետական դավաճանության մասին հաղորդումներում քրեական գործ հարուցելու, վարչապետի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու բավարար հիմքերի առկայության մասին, իբր, ՀՀ գլխավոր դատախազի կողմից նեղ անձնական միջավայրում արտահայտվելու վերաբերյալ:
Ավելորդ է, թերևս, ասել, որ հրապարակման մեջ նշված հանգամանքներն ամբողջությամբ հերյուրանք են:
Ընթացիկ քրեական վարույթները նեղ անձնական միջավայրում քննարկելու առարկա չեն: Ստացվող տեղեկությունների, փաստերի առկայության, հաղորդումների ներկայացման դեպքում ձեռնարկվում են պատշաճ դատավարական գործողություններ: Իսկ դատախազությունը դրանց արդյունքների մասին իր մոտեցումները ձևավորում ու արտահայտում է կայացվող համապատասխան դատավարական որոշումների կամ դրանց օրինականության ստուգման իր գործառույթների իրացման արդյունքում, այլ ոչ թե դրանց շուրջ անձնական միջավայրերում վարվող զրույցների մակարդակով:
Կրկին գործընկերներիս հորդորում եմ ձեռնպահ մնալ նման բամբասանքային բնույթի տեղեկություններ հրապարակելուց, առավելևս՝ մամուլի տեսության ժանրի իմաստի ու նպատակների խեղաթյուրմամբ այդպիսիք տիրաժավորելուց»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր