ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Առաջարկվեց սեպտեմբերի վերջին շաբաթ օրն Ազգային փոքրամասնությունների օր նշել
16:15, 19.01.2021 | mamul.am
1787 | 0

Ազգային ժողովն այսօր քննարկեց իշխանական թևից եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով պատգամավորն առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես ՀՀ ազգային փոքրամասնությունների օր:
«Առաջարկում եմ սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես ՀՀ ազգային փոքրամանասնությունների օր»,- ասաց պատգամավորը:

Բաքոյանը նշեց, որ ՄԱԿ-ի 1966 թվականի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով ամրագրված է, որ այն երկրներում, որտեղ գոյություն ունեն ազգային փոքրամասնություններ՝ էթնիկ, կրոնական և լեզվական փոքրամասնություններ, ապա այդ փոքրամասնություններին պատկանող անձանց չի կարող մերժվել նույն խմբի այլ անդամների հետ համատեղ իրենց մշակույթից օգտվելու, իրենց կրոնը դավանելու, ծիսակատարությունները կատարելու, ինչպես նաև մայրենի լեզվից օգտվելու իրավունքը:

Քննարկման վերջին հատվածում Բաքոյանը հայտնեց, որ գուցե փոփոխություններ անեն նախագծում ամսաթվի հետ կապված, քանի որ մի քանի տարին մեկ տոնը կարող է համընկնել Արցախյան վերջին պատերազմի սկսման օրվա հետ, ինչը, ըստ պատգամավորի, անընդունելի է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր