ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Քոչարյանի փաստաբանները բացարկ հայտնեցին մեղադրող դատախազներին
16:45, 19.01.2021 | mamul.am
2421 | 0

Այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ փաստաբան Արամ Վարդևանյանը մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի նկատմամբ բացարկի միջնորդություն ներկայացրեց:

Վարդևանյանի խոսքով՝ Գևորգ Բաղդասարյանը կողմնակալ վերաբերմունք ունի ամբաստանյալների նկատմամբ:
Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազներ Գևորգ Բաղդասարյանին, Պետրոս Պետրոսյանին, Կարեն Բիշարյանին, ՀՀ գլխավոր դատախազ, այս գործով մեղադրող Արթուր Դավթյանին։

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանին բացարկի միջնորդություն էր ներկայացրել նաև փաստաբան Հայկ Ալումյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր