ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Միայն սրանց անթաքույց արհամարհանքն ու ատելությունը Հայաստանի քաղաքացիների նկատմամբ լիուլի բավարար են»․ Լ․ Ճաղարյան
17:50, 19.01.2021 | mamul.am
3784 | 2

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Ժեխ» ասացին, «նախիր» ասացին, «զոմբի» ասացին, «բոմժ» ասացին, հիմա էլ ՀՀԿ–ական վահրամիկ բաղդասարյանը սկսել է կասկածել` իրենց բանդային չմիացող ժողովրդի երակներով գուցե «հայկական արյուն» չի հոսում։
Ու էս միաբջիջները մտածում են, որ ներկա իշխանությունից ազատվելու ցանկություն ունեցողներս կարող ենք էս տականքների վրա հույս դնել, որ հենց իրենք են լինելու «հայրենիքի փրկիչները»։
Եթե նույնիսկ մի պահ մոռանանք, որ «փրկիչների» սրանց խառնակույտը կազմված է թալանչիներից, մարդասպաններից, մարդակերներից, լափակերներից ու քուչի խուժանից, կրկնում եմ` եթե նույնիսկ մոռանանք էս ԱՆՄՈՌԱՆԱԼԻՆ, միայն էսօրվա սրանց պահվածքն ու բառապաշարը, անթաքույց արհամարհանքն ու ատելությունը Հայաստանի քաղաքացիների նկատմամբ լիուլի բավարար են` էս փնթի կենդանիներին պատմության աղբանոցը նետելու գործն արագացնելու համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր