ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Արցախում պետական և տեղական կառավարման համակարգը նմանվում է սատկած, նեխած և փտած կենդանու լեշի»․ Ա․ Ղարամյան
18:15, 19.01.2021 | mamul.am
2516 | 0

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում պետական և տեղական կառավարման համակարգը նմանվում է սատկած, նեխած և փտած կենդանու լեշի, որն օր օրի քայքայվում է և ի վիճակի չէ կատարել այն խնդիրները որոնք անհրաժեշտ են այս ծանրագույն ճգնաժամային պայմաններում, այն է՝ պահպանել երկրի ամբողջականությունը, ապահովել անվտանգությունը և գործուն քայլերով ժողովրդին հուսադրելով տանել զարգացման ճանապարհով։
Անհրաժեշտ է կարճ ժամանակահատվածում փոփոխության ենթարկել գործող համակարգը, ինչու ոչ՝ ընտրել այնպիսի ոչ դասական համակարգ, ինչպիսին Պաշտպանության և Անվտանգության Ազգային Խորհուրդն (ՊԱԱԽ) է, առավել ևս, որ նման համակարգով կառավարման փորձ Արցախում ունեցել ենք (ՊՊԿ), այնուհետև համախմբել համահայկական ամբողջ կարող ուժերին, անհատներին և 24 ժամյա ռեժիմով աշխատել Արցախի պետականության փրկության, ճանաչման և բարգավաճման ուղղությամբ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր