ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Քննարկում ենք ունեցել վերոնշյալ այցի արդյունքների և Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին»․ Է․ Մարուքյան
18:55, 19.01.2021 | mamul.am
1892 | 0

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջուեմ գրել է․ «Այսօր հանդիպել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
Ինչպես տեղյակ եք, ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ 2021թ. հունվարի 12-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի, ինչպես նաև Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի մասնակցությամբ:
Տեղեկացված լինելով, որ եռակողմ հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը բարձրացրել է հրադադարի մասին 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության 8-րդ կետի հնարավորինս արագ կատարման անհրաժեշտությունը, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց սեղմ ժամկետներում Հայաստան վերադարձնելու, իսկ մինչ այդ նրանց կյանքի և առողջության երաշխավորման, նրանց այլ իրավունքների ապահովման հարցը, պարոն Դավթյանի հետ քննարկում ենք ունեցել վերոնշյալ այցի արդյունքների և Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր