ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Նեապոլում հայտնաբերել են Լեոնարդո դա Վինչիի գողացված նկարը
22:40, 19.01.2021 | mamul.am
10833 | 0

Իտալիայում հայտնաբերել են Լեոնարդո դա Վինչիի՝ մի քանի տարի առաջ գողացված «Աշխարհի Փրկիչը» կտավը։ Ստեղծագործությունն ավելի հաճախ վերագրում են նրա աշակերտներին, այլ ոչ թե հենց նկարչին։ Այն նկարվել է դեռևս XV դարում:
2019 թվականին պարզվել է, որ այն առևանգել են Նեապոլի բազիլիկներից մեկի նկուղից։ Այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա, երբ նկարը գտել են։
Այն դա Վինչիի հայտնի «Սալվատոր Մունդի» կտավի կրկնօրինակն է, որը 2017 թվականին դարձել է երբևէ վաճառված ամենաթանկ նկարը՝ Christie's աճուրդում ստանալով 450 միլիոն դոլար։
Նկարը հայտնաբերել են մոտակայքի բնակարաններից մեկում։
Նշվում է, որ միանգամայն հավանական է, որ դա արվեստի ստեղծագործությունների՝ միջազգային առևտրով զբաղվող կազմակերպության պատվերով գողություն է եղել։
Այժմ փնտրում են հանցագործներին, ովքեր գողացել են արվեստի գործը։ Չի բացառվում, որ պատրաստվում էին նկարն ուղարկել արտասահման, սակայն կորոնավիրուսը փոխել է ծրագրերը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր