ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
ՀՔԾ-ն կարճել է Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը. «Փաստինֆո»
20:55, 19.01.2021 | mamul.am
2970 | 0

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ն որոշել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով։

«Խոսքը վերաբերում է պաշտոնավարման ընթացքում ԱԱԾ նախկին տնօրենի կողմից ենթադրյալ լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին։ Ամիսներ շարունակ քննություն իրականացնելով ՀՔԾ քննիչը չի կարողացել որեւէ հիմք գտնել ու ի վերջո որոշում է կայացրել Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Բացի այդ՝ ՀՔԾ-ն որոշում է կայացրել՝ Վանեցյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճել՝ հանցակազմի բացակայության հիմքով»,- գրում է կայքը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր