Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը տեղեկացնում է. «Սիրելի՛ աշակերտներ Մեր նախնական պայմանավորվածության համաձայն այս ուսումնական տարում ընդունելության համար նույնպես պետք է սահմանվեր մրցութային մեկ քննություն, սակայն 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության մրցույթի ավարտից հետո շատ քաղաքացիներ դժգոհություն են հայտնել առ այն, որ մեկ քննությունը լիարժեք չի ստուգում դիմորդի գիտելիքները և դիմորդների համար ավելի նախընտրելի է մրցույթին մասնակցել երկու առարկայի գումարային գնահատականով: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հետ Արցախի Հանրապետության նույն կրթական դաշտում գտնվելու հանգամանքը՝ 2021-2022 ուսումնական տարում ԱՀ և ՀՀ բուհեր ընդունվելու համար դիմորդները կհանձնեն առավելագույնը 2 միասնական քննություն։ ԱՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման 2021-2022 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՀ կառավարության կողմից հաստատվելուց հետո կհրապարակվի»: |