ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Փաշինյան Նիկոլն էլ եկավ՝ Քոչարյանի և Սերժիկի սկսած` «Շուշիի հանձնման գործը» շռնդալից հաջողությամբ ավարտին հասցրեց»․ Լ․ Ճաղարյան
22:25, 19.01.2021 | mamul.am
4234 | 0

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դե եթե Մարտի 1–ի դատավարությունը Քոչարյանի փաստաբանական խումբը` գլխավոր ամբաստանյալի դիրիժորությամբ ուզում է վերածել «Ով է Շուշին հանձնել» էժանագին թամաշայի, ուրեմն ես էլ ասեմ, թե ով է հանձնել։
Շուշիի հանձնման «գործը» սկսվեց հենց էն ժամանակից, երբ պալատական հեղաշրջմամբ Քոչարյան Ռոբերտը դարձավ Հայաստանի նախագահ և սկսեց արցախցի իր բարեկամներին, յուզգյարներին հերթով–շարքով բերել Հայաստան, ու մի օր էլ տեսանք` Երևանի կենտրոնում բոլորն արդեն ռոբասերժական ղարաբաղցիներ են (ի դեպ, հենց այդ տարիներին ստիպված էի վաճառել իմ Կիևյանի վրայի բնակարանը, գնորդն էլ ղարաբաղցի էր, որը «մեծ հպարտությամբ» տեղեկացրեց ինձ` միայն Կիևյան փողոցում իմ բնակարանը վեցերորդն է, որ ինքը գնեց)։ Շուշիի հանձնումը շարունակվեց Ռոբի ղեկավարության տարիներին, երբ էս նույն արցախցիներն ու հայաստանցի ռոբականներն սկսեցին թշնամուց բեթար դաժանությամբ թալանել Հայաստանը, խոչընդոտողներին ու իրենց խանգարողներին սպանել, և երբ «ռոմանտիկները» մտան խորհրդարան ու գնդակահարեցին ութ պետական այրերի, որոնցից մեկը Հաղթած բանակի հրամանատար Վազգեն Սարգսյանն էր։ Շուշիի հանձնումը շարունակվեց, երբ Արցախն ազատագրած Գերագույն հրամանատարին «հողատու» և «դավաճան» հռչակեցին։ Շուշիի հանձնումը շարունակվել է բոլոր այն տարիներին, երբ էս «Արցախի հերոս» Քոչարյանի և նրա «իրավահաջորդ» Սերժիկի օրոք Երևանի կենտրոնում գնդակահարվեց առնվազն 10 Հայաստանի քաղաքացի, երբ Բանակի գեներալների դղյակներն սկսեցին «հպարտորեն» վերհառնել դեպի երկինք, երբ քառօրյա պատերազմի ժամանակ զինվորները պաշտպանվում էին կանսեռվի տուփերով...
Էսպես շարունակվեց, շարունակվեց, շարունակվեց, Փաշինյան Նիկոլն էլ եկավ ու Քոչարյանի և Սերժիկի սկսած` «Շուշիի հանձնման գործը» շռնդալից հաջողությամբ ավարտին հասցրեց։
Այլ կարծիք կա՞։
Բախտներդ փորձեք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր