ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Միգուցե այս պարզագույն հարցերի պատասխաննե՞րը տան բոլոր նախկիններն ու իրենց հետ կոալիցվածները»․ Լ․ Գալստյան
00:05, 20.01.2021 | mamul.am
3856 | 0

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին 2,5 տարվա կառավարիչների ապաշնորհությունը հասկացանք վաղուց, պատերազմն էլ կնիքը խփեց։ Բայց մի քանի հարցի պատասխան պիտի տան մինչ այդ 24 տարի Հայաստանը կառավարողներն ու Արցախի անվտանգության երաշխավոր իրենց համարողները․
- Եթե դուք նպատակ ունեիք Արցախն իր 12 հազար քառ․ մետր տարածքով պահելու, ապա որտե՞ղ էին ձեր կառուցած նորմալ պաշտպանական բնագծերը, նորմալ բետոնյա բունկերներով ու բոլոր մյուս հարակից կառույցներով ու տեխնիկական միջոցներով։
- Ո՞ւր էին 2-րդ, 3-րդ, ինչպես նաև կարևոր բնակավայրերի անվտանգություն ապահովող, լիարժեք կահավորված պաշտպանական բնագծերը՝ հատկապես հարավային հարթավայրային ուղղությամբ։ Ո՞վ պիտի դրանք արած լիներ։
Զինատեսակների, տեխնիկական միջոցների ու մնացած բաների մասին չեմ ասում դեռ։
Ցինիկավարի խոսելուց առաջ միգուցե այս պարզագույն հարցերի պատասխաննե՞րը տան բոլոր նախկիններն ու իրենց հետ կոալիցվածները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր