ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Բնապահպանական խորհուրդը կլուծարվի. ինչն է պատճառը. «Ժամանակ»
09:40, 20.01.2021 | mamul.am
2499 | 0

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է լուծարել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդը, որը ձևավորվել էր դեռևս 2012թ.:

Նման որոշման պատճառն այդ խորհրդի անգործությունն է, որի ղեկավարը բնապահպանության նախարարն է: Կառավարությունը մտադիր է ստեղծել նոր մարմին, որը կհամակարգվի փոխվարչապետի մակարդակով:

Կորոնավիրուսային համավարակով և պատերազմով պայմանավորված՝ Հայաստանում բնապահպանական խնդիրները երկրորդ և նույնիսկ երրորդ պլան են մղվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր