ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Պայմանավորվածությո՞ւն, թե՞ պատահականություն. ով է արժեզրկում կառավարության որոշումը. «Ժամանակ»
09:50, 20.01.2021 | mamul.am
3389 | 0

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը որոշում էր կայացրել, որ պատերազմին մասնակցած զինվորականներին, այդ թվում՝ կամավորներին և նրանց ամուսիններին ու երեխաներին 2020թ. առաջին կիսամյակի ուսման վարձից ազատվելու արտոնություն է տրվում:

Այդ նախագծում գրված է, որ անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք «մարտական գործողություններին մասնակցելու» մասին: Սակայն զորամասերը իրենց կցագրված զինծառայողներին, այդ թվում և կամավորներին տրվող տեղեկանքներում գրում են «իրականացրել է մարտական ծառայություն»:

Իհարկե, մարտական ծառայությունը ավելի լայն հասկացություն է և ներառում է նաև մարտական գործողության մասնակցելը, բայց ուսումնական հաստատությունները հրաժարվում են այդ տեղեկանքը հիմք ընդունել՝ հայտարարելով, որ կառավարության որոշման մեջ օգտագործված է «մարտական գործողություն» եզրույթը:

Հիմա սա արվում է հատուկ պայմանավորվածությա՞ն միջոցով, թե՞ ուղղակի պատահականություն է, դժվար է ասել, բայց որ մարտական գործողության մասնակից զինծառայողները զրկվում են այս արտոնությունից և կառավարության որոշումը արժեզրկվում է, փաստ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր