ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+24 °C
Սյունիքի նախկին մարզպետը նոր կուսակցություն է ստեղծում. «Հրապարակ»
09:55, 20.01.2021 | mamul.am
7394 | 0

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկիրը պատերազմից հետո թևակոխել է նախընտրական փուլ։

Ինչպես բոլոր ընտրություններից առաջ, սկսել են նոր կուսակցություններ բացվել։ Մեր տեղեկություններով՝ նոր քաղաքական ուժ ձևավորելու գործին է լծվել նաև Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանը՝ Վոգը։

Մեզ ասացին՝ Հակոբյանն այս օրերին թիմ հավաքելով է զբաղված, որոշել է, որ այնտեղ չպետք է լինեն նախկինների կամ ներկաների հետ ասոցացվող դեմքեր։ Նա կարծում է, որ բարձր ռեյտինգ ունի Սյունիքում և կարող է գործող ընդդիմությունից ավելի հաջող քաղաքական գործունեություն ծավալել։

Կուսակցությունը դե յուրե դեռ գրանցված չէ, բայց հայտնի է, որ ծրագրում հիմնական շեշտը դրվելու է տնտեսական քաղաքականության, փլուզված տնտեսության առողջացման վրա։ Այդ նպատակով նույնիսկ Բեռլինում մասնագետների են պատվիրել տնտեսության հակաճգնաժամային ծրագիր մշակել, և այն գրեթե պատրաստ է։

Վահե Հակոբյանը, սակայն, պատրաստ չէր այս թեմայով մեր հարցերին պատասխանելու և հերթապահ պատասխան տվեց․ «Ոչ, նման բան չկա, ես այսօր կուսակցություն չեմ բացում»։

Մեզ ասացին, սակայն, որ նոր կուսակցությունը գրեթե ամբողջությամբ ձևավորված է, պարզապես հստակեցնելու որոշ բաներ կան, և այս պահին չեն ուզում այդ մասին խոսել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր