ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Տեղի է ունեցել «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը
20:20, 20.01.2021 | mamul.am
2472 | 0

Նկարիչների միության մեծ սրահում տեղի է ունեցել Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, որն ուղեկցվել է արդի հայ նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

«Ցուցահանդեսում ընդգրկված էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի ազգային պատկերասրահի, Սերգեյ Փարաջանովի անվան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների, մասնավոր հավաքածուներում գտնվող հայ անվանի նկարիչների՝Քրիստոսի պատկերը ներկայացնող շուրջ 70 ստեղծագործություններ: Ցուցադրությունը կգործի մինչև հունվարի 21-ը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տեղի է ունեցել «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը
Տեղի է ունեցել «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը
Տեղի է ունեցել «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը
Տեղի է ունեցել «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր