ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Թրամփը հանդես է եկել հրաժեշտի ուղերձով
10:55, 20.01.2021 | mamul.am
6813 | 0

Դոնալդ Թրամփը` նախագահի պաշտոնում հանդես է եկել հրաժեշտի ուղերձով, Սպիտակ տունը նրա ելույթից հատվածներ է տարածել:

Թրամփի խոսքով՝ որպես պետության ղեկավար, ինքը հաստատել է «սրբազան գաղափարը, որ Ամերիկայում իշխանությունները հաշվետու են ժողովրդի առջև»:
«Մենք արել ենք այն, ինչի համար եկել էինք և նույնիսկ ավելի շատ»,-ասել է նա:
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ տասնամյակների ընթացքում դարձել է առաջին նախագահը, ով ոչ մի նոր պատերազմ չի սկսել: Թրամփի կարծիքով՝ իր վարչակազմը «վերականգնել է ԱՄՆ-ի ուժն ու արտերկրում ամերիկյան առաջնորդությունը»:
«Ամերիկան անվճռական մարդկանց համեստ երկիր չէ, որոնց պետք է թաքցնել ու պաշտպանել նրանցից, ում հետ մենք համաձայն չենք»,-հավելել է Թրամփը:
Նա հայտարարել է, որ աղոթում է Ջո Բայդենի նոր վարչակազմի հաջողության, երկրի անվտանգության և բարգավաճման համար: Ընդ որում, նա նշել է, որ իր քաղաքական շարժումը դեռևս գտնվում է ճանապարհի սկզբում։
Թրամփը կրկին դատապարտել է Կոնգրեսի շենքի վրա հարձակումը․
«Քաղաքական բռնությունը հարձակում է այն ամենի վրա, ինչը մենք՝ որպես ամերիկացիներ գնահատում ենք։ Դա երբեք չի կարելի հանդուրժել»,-ասել է նա։

Թրամփը հանդես է եկել հրաժեշտի ուղերձով
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր