ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Տրանսպորտային միջոցների տեխզննություն անցկացնելու պարբերականությունը կփոխվի
12:30, 20.01.2021 | mamul.am
4003 | 1

ԱԺ-ը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանն երեկ ԱԺ-ում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության կարգում առաջարկվող փոփոխությունները ներկայացնելիս նշեց, որ առաջարկվում է վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխզննության կտրոնի փոխարեն:

«Սա հնարավորություն կտա ՃՈ-ին վերահսկողություն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու»,- ասաց նա:

Կփոխվի նաև տեխզննության անցկացման պարբերականությունը. առաջին տեխզննությունը կանցկացվի թողարկման չորրորդ տարում, թողարկման մինչև10 տարին տեխզննություն կիրականացվի երկու տարին մեկ անգամ, իսկ 10 տարեկանից բարձր մեքենաների համար՝ տարեկան մեկ անգամ պարբերականությամբ: Ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները տեխզննությունը կանցնեն՝ մինչև 10 տարեկանները տարին մեկ, իսկ տասից բարձր մեքենաների դեպքում՝ տարեկան 2 անգամ պարբերականությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր