ԱԺ-ը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: «Սա հնարավորություն կտա ՃՈ-ին վերահսկողություն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու»,- ասաց նա: Կփոխվի նաև տեխզննության անցկացման պարբերականությունը. առաջին տեխզննությունը կանցկացվի թողարկման չորրորդ տարում, թողարկման մինչև10 տարին տեխզննություն կիրականացվի երկու տարին մեկ անգամ, իսկ 10 տարեկանից բարձր մեքենաների համար՝ տարեկան մեկ անգամ պարբերականությամբ: Ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները տեխզննությունը կանցնեն՝ մինչև 10 տարեկանները տարին մեկ, իսկ տասից բարձր մեքենաների դեպքում՝ տարեկան 2 անգամ պարբերականությամբ: |