ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Մինչև հունվարի 31-ը դիմելու դեպքում ինքնակամ շինություն ունեցողների համար կգործեն նախկին կադաստրային գները». Բաբկեն Թունյան
12:35, 20.01.2021 | mamul.am
4296 | 0

ԱԺ-ը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով ինքնակամ շինություններն օրինականացնելու համար մինչև այս տարեվերջ դիմածների համար գործում են նախկին կադաստրային արժեքները:

«Այս նախագիծը հնարավորություն է տալիս ինքնակամ շինություններ ունեցող քաղաքացիներին մինչև այս տարվա հունվարի 31-ը իրենց համայնքներին դիմելու և դրական որոշման դեպքում օգտվել նախկին ցածր կադաստրային արժեքներից»,- ընդգծեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Նաև այն քաղաքացիները, որոնք ձեռք են բերել հողամասեր՝ հետագա վճարման պայմանով, 2021 թվականի ընթացքում վճարումները կատարելու դեպքում կօգտվեն նախկին ցածր կադաստրային արժեքներից»,- հավելեց Թունյանը՝ շեշտելով, որ այս հնարավորությունից պետք է օգտվել:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել անշարժ գույքի նոր կադաստրային արժեքները՝ շուկայականին մոտարկված, որոնք մի քանի անգամ ավելի բարձր են, քան նախկինում գործող կադաստրային արժեքները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր