ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Այդ երիտասարդի պնդումներն արդեն իրենց մեջ լրջություն չեն պարունակում». Հրաչյա Հակոբյան
12:15, 20.01.2021 | mamul.am
3951 | 4

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին, թե Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հասցեին մեղադրանքներ հնչեցրեց, որ վերջինը Թուրքիայի և ՀՀ ԱԱԾ-ի գործակալ է, արդյոք ճիշտ չի՞ լինի ձեռագրաբանական փորձաքննություն անցկացնել և հանրությունն ավելի հստակ իմանա եղելությունը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Գիտեք, այդ երիտասարդի պնդումներն արդեն իրենց մեջ լրջություն չեն պարունակում, որևէ հավաստի աղբյուր չկա նման մեղադրանքի: Անլուրջ է, որ երկար խոսվում է Թուրքիայի ագենտ լինելու մասին, այլ բաների մասին, և վերջում հրապարակվում է մի փաստաթուղթ, որտեղ խոսք է գնում ՀՀ ԱԱԾ-ի հետ համագործակցության մասին: Եթե այդքան լուրջ է այդ հայտարարությունը, թող հրապարակվեր Թուրքիայի գործակալ լինելու մասին որևէ փաստաթուղթ»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ եթե կան հիմքեր, ապա պետք է իրավական գործընթաց սկսվի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր