ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Թրամփը ներում է շնորհել 73 մարդու
17:50, 20.01.2021 | mamul.am
5694 | 0

ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի որոշում է կայացրել 73 մարդու, այդ թվում ՝ իր նախկին խորհրդական Սթիվեն Բենոնին ներում շնորհելու մասին, ով մեղադրվում է խարդախության և միջոցների հափշտակման մեջ: Ցուցակը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Եվս 70 մարդու համար Թրամփը որոշել է մեղմացնել պատիժը։

Ցուցակում է հայտնվել հանրապետական Փոլ Էրիքսոնը, ում կապել են Մարիա Բութինայի գործի հետ: Հետաքննությունը պնդել է, որ քաղաքական խորհրդատուն օգնել է ռուս կնոջը կապեր հաստատել ամերիկյան էլիտայի շրջանում։

Ներման են արժանացել նաև ռեփեր Լիլ Ուեյնն ու Քոդաք Բլեքը, ովքեր նախկինում քրեական պատասխանատվության են ենթարկվել զենքի հետ կապված մեղադրանքներով։

Ցուցակում չեն ընդգրկվել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն ու Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:

Թրամփն ու իր ընտանիքը ցուցակում չեն ներառվել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր