ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Հենց այդ պահին զանգեցի Աշոտ Փաշինյանին և հարցրեցի՝ «Աշոտ, դու որտե՞ղ ես», ասաց՝ տանն եմ». Հրաչյա Հակոբյան
13:05, 20.01.2021 | mamul.am
18226 | 0

«Թույլ տվեք ձեզ հիասթափեցնեմ»,- լրագրողների հետ ճեպազրույցում՝ պարզաբանելով, թե ինչ նպատակով են Աննա Հակոբյանը, Մարիամ Փաշինյանը, Շուշան Փաշինյանը և Աշոտ Փաշինյանը մեկնել Մոսկվա, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: «Այդ թելեգրամյան ալիքները սուտ լուրեր են հրապարակում, և դուք օգտվելով այդ ալիքներից՝ սուտ լուր եք հրապարակում: Էն պահին, որ այդ ալիքը հրապարակեց այդ լուրը, ես, որ գիտեի Աննա Հակոբյանը երկու դուստրերի հետ է մեկնել Մոսկվա, հենց այդ պահին, ուղղակի զանգեցի Աշոտ Փաշինյանին և հարցրեցի՝ «Աշոտ, դու որտե՞ղ ես», ասաց՝ «տանն եմ»:

Ըստ պատգամավորի՝ Աննա Հակոբյանի այցը մասնավոր է եղել. «Որևէ քաղաքացիության հարց չի լուծել: Պարզապես ծիծաղելի է, երբ ասում են՝ Աննա Հակոբյանը, Մարիամ Փաշինյանը գնացել են տուն ընտրեն, նույնիսկ զավեշտի է հասնում: Կարծում եմ՝ Շուշան Փաշինյանը չէ, որ տուն ընտրելու համար պետք է հասներ Մոսկվա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր