ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Մինչև Հայկ Սարգսյանին հասնելը՝ կան բազմաթիվ պատգամավորներ՝ ընդդիմադիր ֆրակցիաներից». Հ. Հակոբյան
13:40, 20.01.2021 | mamul.am
3763 | 2

«Խմբակցությունում Հայկ Սարգսյանի վարքագիծը քննարկե՞լ եք, արդյոք չե՞ք պատրաստվում էթիկայի հանձնաժողով ստեղծել», ԱԺ-ում լրագրողի հարցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պարտասխանեց. «Եթե Էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին խոսենք՝ մինչև Հայկ Սարգսյանին հասնելը կան բազմաթիվ պատգամավորներ, այդ թվում, մեծամասամբ, ընդդիմադիր ֆրակցիաներից»,- ասաց նա:

Հարցին՝ նորմա՞լ է համարում լրագրողի ձեռքից միկրոֆոնը խլելը, կոպտելը, պատգամավորը՝ շրջանցելով հարցը, չպատասխանեց:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր