ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ռուս խաղաղապահներն Արցախում անցկացրել են կրակային պատրաստության գործնական պարապմունք
16:00, 20.01.2021 | mamul.am
4317 | 0

Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների զինծառայողները «Ստեփանակերտ» և «Մարտակերտ» զորավարժարաններում լուծել են մի շարք ուսումնական խնդիրներ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
Կրակային պատրաստության պարապմունքների ընթացքում զինծառայողները տարբեր տիպի թիրախների վրա կրակել են ինքնաձիգներից եւ գնդացիրներից, դիպուկահար հրացաններից, ձեռքի հակատանկային նռնականետերից:
Ընդհանուր առմամբ մարտական պատրաստության պարապմունքներին ներգրավված է շուրջ 200 ռուս զինծառայող:

Ռուս խաղաղապահներն Արցախում անցկացրել են կրակային պատրաստության գործնական պարապմունք
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր