ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Կարող ենք քննարկել ընտրությունների գնալու վերաբերյալ հուշագրի ստորագրումը». փոխվարչապետ
18:50, 20.01.2021 | mamul.am
2149 | 0

ԱԺ «Լուսավոր Հայաստանի» անդամ Արմեն Եղիազարյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ իրենք թեկուզ այսօր պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ Փաշինյանից հետաքրքրվելով, թե պատրատսվո՞ւմ է արդյոք ընտրություններ իրականացնել հրաժարականի միջոցով:

Հարցին ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Այս կետից արդեն մենք կարող ենք գործնական քայլերի գնալ և նախնական փուլում քննարկենք արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ հուշագրի ստորագրումը: Նույն հուշագրի ստորագրմանն ենք հրավիրում ԲՀԿ մեր գործընկերներին, որպեսզի այդ քաղաքական հարցը որոշակիություն ստանա»:
ԼՀԿ-ական պատգամավորն ասաց, որ արտահերթ ընտրությունները պետք չէ կապել հուշագրի և նախապայմանների հետ. «Եթե վստահ եք ձեր քաղաքական ուժի, ձեր հանդեպ վստահության վրա, այդ հուշագրերը պետք չեն: Հուսով եմ՝ մենք հասկանում ենք, թե ինչ հուշագրի մասին է խոսքը: Դուք վտանգ չպետք է զգաք», - ասաց Եղիազարյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր