ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վաշինգթոնից հեռանալուց հետո նորընտիր նախագահ Ջո Բայդենը Twitter-ում գրել է, որ «նոր օր» է սկսվել։
«Ամերիկայում նոր օր է սկսվել»,- գրել է նա այն բանից հետո, երբ Թրամփն ու նրա կինը՝ Մելանյան, թիվ 1 ինքնաթիռով մեկնել են Ֆլորիդա, որտեղ, ըստ ԶԼՄ-ների, նրանք պատրաստվում են ապրել:
Շուտով տեղի կունենա երդմնակալության արարողությունը, և Բայդենը կդառնա Միացյալ Նահանգների օրինական նախագահը: Թրամփը հրաժարվել է ներկա գտնվել արարողությանը։