ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Ադրբեջանը լեհ գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկին 50000 դոլար է առաջարկել լռության դիմաց
21:00, 20.01.2021 | mamul.am
8178 | 0

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել, որում նշել է՝ Բաքուն իրեն առաջարկել է 50 000 ԱՄՆ դոլար՝ Արցախում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին գիրքը չհրատարակելու դիմաց:

Նա տեղադրել համապատասխան էկրանապատկերև գրել. «Ադրբեջանի նախագահ Ալիևն, ամենայն հավանականությամբ, լսել է իմ հրապարակման մասին: Ես առաջարկ եմ ստացել 50000 ԱՄՆ դոլարի դիմաց չհրապարակել Արցախում/Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները: Իմ պատասխանը Բաքվին՝ ԱԶԱՏԵʹՔ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ»:

Հավելենք, որ էկրանապատկերում գրված է, որ եթե նա համաձայն է, ապա պետք է հունվարի 25-ին Բաքուն պատկերող լուսանկար հրապարակի իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

Թոմաս Լեխ Բուչկեը հավաքել է ավելի քան 120000 ստորագրություն, ինչը նպատակ ունի Ադրբեջանին կանգնեցնել Արդարադատության միջազգային դատարանի առաջ՝ Արցախի խաղաղ բնակչության դեմ կատարած ռազմական հանցագործությունների համար:

Հավաքագրված բոլոր փաստերը կհրապարակվեն 1000-2000 օրինակով, ինչպես նաև կուղարկվեն միջազգային կազմակերպություններին և առանձին քաղաքական գործիչներին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր