ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Դա՞ էր պատճառը, որ մենք հիմա ադրբեջանցի գերիներ չունենք». Արսեն Բաբայան
21:50, 20.01.2021 | mamul.am
3997 | 0

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է. «Գերագույն դավաճանն այսօր ԱԺ-ում պատասխանել է հարցին, թե ինչու չի պատասխանում ալիևյան ստորացումներին։
Կարճ եթե ներկայացնեմ, ապա սրիկան ասում է, թե չի պատասխանում, քանի որ մենք Ադրբեջանում ունենք գերիներ ու իբր մտածում է այդ գերիների անվտանգության մասին։
Հերթական անգամ այս վիժվածքը գերիների դժբախտության վրա իր քաղաքական տականքությունն է անում, կրկին հանրությանը մոլորեցնում է։
Այդ սրիկա դավաճանին հիշեցնում եմ, որ Ալիևն իրեն ստորացնում էր պատերազմի ընթացքում ու հրադադարի առաջին օրվանից, երբ մենք ունեինք ադրբեջանցի գերիներ։
Հիմա հստակ հարց է առաջանում, որն, իհարկե, ԱԺ-ում երբեք չեք լսի. փաստորեն դա՞ էր պատճառը, որ ադրբեջանցի գերիներին արագ-արագ վերադարձրեցիր եղբորդ։ Դա՞ էր պատճառը, որ մենք հիմա ադրբեջանցի գերիներ չունենք։ Շուտ գերիներին հանձնես, որ ալիևյան ստորացումներին արձագանքելու անկարողությունդ սրիկայաբար փորձես արդարացնել։
Դու չես պատասխանում, քանի որ գիտես, թե ինչ պայմանավորվածությամբ ես Արցախի 80 տոկոսը Ալիևին հանձնել ու քեզ զգուշացրել է, որ պատասխանելու դեպքում այդ պայմանավորվածությունը վկայող փաստերը կդառնան հանրային սեփականություն։
Ա՛յ սրիկա, ա՛յ վիժվածք, քո առևտրի պատճառով մեր ազգը չպետք է կուլ տա ալիևյան վիրավորանքները։ Ռա՛դ եղիր, ԴԱՎԱՃԱՆ տականք...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր